23.08.2013

24-ամյա այս տղայի սիրտը գտնվում է որովայնում . ֆՈՏՈՇԱՐՔ


24-ամյա Հուանգ Րոնգմինգը, ով ապրում է Չինաստանի Հենան գավառում, ծնվել է սրտի բնածին արատով: Բանն այն է, որ Հուանգի սիրտը գտնվում է իր որովայնում, և դա պատճառ էր հանդիսանում, որ նա ժամանակ առ ժամանակ շնչակտուր լինի և դեմքը կապույտ դառնա: Թեթևակի հարվածը փորին կարող էր սպանել նրան, քանի որ սիրտը պաշտպանված չէր կողոսկրերով:
Երբ Հուանգը ծնվել է, բժիշկները չեն հավատացել, որ նա կապրի: Տարիներ շարունակ նա տառապում էր այս արատի պատճառով և անհրաժեշտ գումարը չուներ վիրահատության համար: Բժիշկները, ուսումնասիրելով նրա առողջական վիճակը և զարմանալով, որ նա դեռ ողջ է, խորհուրդ տվեցին անհապաղ վիրահատություն անցկացնել, քանի որ հազվագյուտ արատի պատճառով նրա առողջական վիճակը արագորեն վատթարանում էր:
Անհրաժեշտ գումարը հավաքվեց ի շնորհիվ լրատվամիջոցների, որոնք իրենց հրապարակումներով փորձել են աջակցել նրան: Մոտ 32 հզր. դոլարը հավաքվեց բարի մարդկանց շնորհիվ 6 օրվա ընթացքում:
Վիրահատությունը տևել է մոտ 10 ժամ և երիտասարդի սիրտը հաջողությամբ տեղափոխվել է ձախ կողոսկրերի տակ:
«Ես հիմա նորմալ կյանքով կապրեմ, ինչպես ամեն ոք»,- ասում է Հուանգ Րոնգմինգը:
Այս բնածին արատը շատ հազվադեպ է հանդիպում բնության մեջ՝ մեկ միլիոն մարդկանց մեջ մոտ 5 դեպք: Մեծամասամբ նման վիճակով նորածինները անմիջապես մահանում են:

Комментариев нет:

Отправить комментарий