26.08.2013

24 տարի սիրտը` փորում (ֆոտո)

24 տարի սիրտը` փորում
     Չինաստանի Հենան նահանգի բնակիչ Հուան Ռոնգմինգի մոտ սիրտը եղել է որովայնի հատվածում: Այս եզակի հիվանդությամբ տղան ապրել է 24 տարի, ու միայն վերջին տարիներին է նրա առողջական վիճակը սկսել կտրուկ վատանալ: Բժիշկները հայտարարել են, որ նրա կյանքը փրկելու համար պետք է վիրահատել: Հիմա Հուան կարող է հանգիստ քայլել և շնչահեղձ չլինել: «Վերջապես կատարվեց իմ երազանքը, ես կարող եմ ապրել ինչպես բոլորը»,- լրագրողներին ասել է 24-ամյա երիտասարդը:
     Մեկ միլիոն նորածնից 5-ի մոտ է պատահում այս հազվագյուտ հիվանդությունը. ոմանք մահանում են ծնվելուց անմիջապես հետո:

Комментариев нет:

Отправить комментарий