28.08.2013

Սերբ աղջիկն աշխարհը գլխիվայր է տեսնում


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=jQ0CU7ZU5hI

Սերբիայի քաղաքացի Բոյանա Դանիլովիչն աշխարհը գլխիվայր է տեսնում: Նա ստիպված է թերթը հակառակ ուղղությամբ կարդալ եւ աշխատել համակարգչի թեքված մոնիտորով: Նրա մտավոր ունակությունները միջին մակարդակից բավական բարձր են, հաղորդում է Euronews-ը:

Հարվարդի գիտնականները Սերբիայի բնակչուհու մոտ ախտորոշել են նյարդաբանական յուրահատուկ ախտանիշ, որի արդյունքում կնոջ մոտ խախտվել է միջավայրում կողմնորոշվելու մեխանիզմը: Այդ պատճառով Բոյանա Դանիլովիչն ի ծնե ողջ աշխարհը տեսնում է գլխիվայր:

Դանիլովիչի խոսքով, հիվանդության պատճառով նա վարորդական իրավունքի չի կարողացել ստանալ, ինչպես նաեւ ընդունվել համալսարանի իր նախընտրած ֆակուլտետ: Ինչ էլ որ լինի, «գլխիվայր պտտված աշխարհի ախտանիշը» չի խանգարել Բոյանա Դանիլովիչին աշխատանքի ընդունվել սերբական Ուզիցե քաղաքի քաղաքապետարանում, որտեղ նրա համար հատուկ ստեղնաշար ու համակարգիչ են տեղադրել: Բժիշկների խոսքով, IQ մակարդակում կինը շատերին կարող է գերազանցել:

Комментариев нет:

Отправить комментарий