17.08.2013

Գտնվել է կորած երեխայի դին

Գտնվել է կորած երեխայի դին
Նախօրեին երեկոյան կորած երեխայի դին գտնվել է. ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ երեկ ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի ջրանցքը 15 տարեկան տղա երեխա է ընկել ու անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը ջրափրկարարներով, Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է տեղի 50 բնակիչ: Երեկոյան Նորակերտ գյուղի մոտակայքում, Ստորին Հրազդանի ջրանցքից դուրս է բերվել Բաղրամյան գյուղի բնակիչ 12-ամյա Մ. Ս.-ի դին:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий