20.08.2013

Նոր երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանին. Այն զգացել են Մեղրիում

Նոր երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանին. Այն զգացել են Մեղրիում
Իրանում  երեկ երեկոյան նոր երկրաշարժ է գրանցվել: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, օգոստոսի 19-ին, ժամը 21.15-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահը հաղորդեց, որ տեղական ժամանա­կով ժամը 21.05-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 3-4 բալ, հիպոկեն­տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.840 և արևելյան երկայնու­թյան 46.200:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ ևս մեկ երկրաշարժ գրանցվել էր նախօրեին:

Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий