21.08.2013

Ավստրալացու սեռական օրգանից պատառաքաղը բժշկական միջամտությամբ են հանել

Ավստրալացու սեռական օրգանից պատառաքաղը բժշկական միջամտությամբ են հանել
70-ամյա ավստրալացի մի տղամարդ, ով սեռական հաճույք ստանալու ակնկալիքով պատառաքաղը մտցրել է առնանդամի մեջ, դիմել է բժշկական օգնության՝  արտառոց փորձի արդյունքում մարմնում հայտնված խոհանոցային առարկան անվտանգ հանելու համար:

Այս մասին, «Newru.com» կայքի փոխանցմամբ, գրում է «The Independent» պարբերականը: Նշվում է, թե միջադեպն այնքան արտառոց է եղել, որ ընդգրկվել է «Journal of Surgery Case Report» գիտական ամսագրում՝ վիրահատարանում արված կից լուսանկարներով:

Տեղեկատվության համաձայն՝ սուր զգացողությունների սիրահար 70-ամյա տղամարդը, ում անունը չի հաղորդվում, դեպքից հետո արյունաշաղախ անդամով անմիջապես տեղափոխվել է Քանբերայի քաղաքային հիվանդանոց: Ընդ որում, նշվում է, թե պատառաքաղը անդամի վրա չի նկատվել, այլ երևացել է միայն ռենտգենյան լուսանկարում: Պատառաքաղը անդամից հանվել է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունը հաջող է անցել, իսկ հիվանդին արդեն տուն են ուղարկել:

Հոդվածագիրը նշում է, թե բժիշկները հաճախ են ստիպված լինում գործ ունենալ տարաբնույթ փորձերի սիրահարների հետ, ովքեր կողմնակի իրեր են մտցնում մարմնի մեջ: «Մարդկային միտքն անկաշկանդ է և ընդհանրապես՝ ստեղծագործ»,- հեղինակի հետ զրույցում նշել են բժիշկները, թվարկելով տարբեր առարկաների ցանկ, որոնք պարբերաբար ստիպված են եղել դուրս բերել մարդկանց մարմիններից՝ դրանց թվում սենյակային բույսեր, բանջարեղեն, սոսինձ և այլն:

Միաժամանակ բժիշկները հորդորում են զերծ մնալ նմանօրինակ փորձարկումներց, իսկ եթե այնուհանդերձ որևէ առարկա հայտնվում է մարմնում, կոչ են անում անհապաղ դիմել բուժօգնության և զերծ մնալ ինքնուրույն գործություններից, ինչն հղի է նոր վնասվածքների առաջացմամբ: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий