23.08.2013

Ենթադրաբար կաթի փոշուց մահացած երկվորյակների ընտանիքը չի կարողանում մարել վարկերը, որ ապրուստը հոգալու համար մեկնի Հայաստանից

Ենթադրաբար կաթի փոշուց մահացած երկվորյակների ընտանիքը չի կարողանում մարել վարկերը, որ ապրուստը հոգալու համար մեկնի Հայաստանից 
Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների ընտանիքը նորածինների մահվան գործի ընթացքից հիասթափված եւ սոցիալական վիճակից դրդված ցանկանում է հեռանալ Հայաստանից, սակայն ֆինանսական հնարավորությունները չեն բավականացնում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած նորածիների հայրը` Վաղինակ Վարդանյանը:  Նա ասաց, որ այստեղ 3 միլիոն վարկ ունի, որոնք իր անունով են գրանցված եւ մինչեւ չմարի չի կրող գնալ: Բայց ցավալին այն է, որ վարկը մարելու հույս էլ չունի: Այլ երկրի դեսպանատուն չի  պատրաստվում դիմել քաղաքական ապաստան ստանալու համար, քանի որ իր հայրենիքից չի հրաժարվում:
Պարզապես ցանկանում է  գնալ ուրիշ երկիր, որ աշխատի ընտանիքը պահի եւ ցանկացած պահի կարողանա վերադառնալ: Իսկ վերցրած վարկերի հաշվին նաեւ երեխանների գերեզմանն է կառուցել: Նա մինչեւ այդ էլ է Հայաստանից հեռանալու ցանկություն հայտնել: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Տեղեկացրել էինք նաեւ, որ ըստ դատախազության տվյալների, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:
Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ, առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Комментариев нет:

Отправить комментарий