30.08.2013

Հայկոն ու Մկոն չեն նկարահանվի «Կարգին սերիալի» նոր նախագծում. ՖՈՏՈ

Նոր եթերաշրջանում, նոր անակնկալներ են սպասվում <<Կարգինի>> ստեղծագործական անձնակազմի կողմից: <<Սա նույն <<Կարգին>> հաղորդման ֆորմատն է, անունը դեռ որոշված չէ: Աշխատում է նույն ստեղծագործական թիմը լրիվ կազմով, որն աշխատել է ''Կարգին հաղորդման'' և ''Կարգին Սերիալի'' վրա>>, - ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Մարությանը:
Նոր նախագծում դերասանական կազմի փոփոխություն էլ  է  լինելու, հանդես են գալու երիտասարդ սերնդի դերասաններ՝ Անդոն ու Ռաֆոն, ինչը նոր շունչ կտա նախագծին: Հաղորդմանը մասնակցելու են նաև <<Կարգին հաղորդման>> և <<Կարգին սերիալի>> սիրված դերասաններ Արմինե Պողոսյանը, Աշոտ Մելոնյանը, Ժենյա Մկրտումյանը, Արեգ Գուլոյանը և Արշալույս Ավետիսյանը:   
<<Ասեմ, որ Անդոն ու Ռաֆոն շատ տաղանդավոր և ճկուն դերասաններ են, ընդ որում ավելի երիտասարդ և էներգիայով լի, ինչը թույլ է տալիս ստանալ ցանկացած կերպար: Ըստ ռեժիսոր և պրոդյուսեր  Արման Մարությանի, նրանց հետ աշխատելը շատ հեշտ է և հաճելի>>,- նշեց Հայկոն:

Այս նախագծում ոչ Հայկը, ոչ էլ Մկոն չեն նկարահանվում.
<< Մկոն ցանկություն  է հայտնել առանձին հանդես գալ այլ նախագծում: Մենք հարգում ենք նրա ցանկությունը: Նոր հաղորդումը նրա մասնակցությամբ ավելի շուտ եթեր կհեռարձակվի <<Արմենիա>> TV-ով, քան  Կարգինի նախագիծը >>,- պարզաբանեց Հայկը և ավելացրեց. << Ես ինքս այս եթերաշրջանում ընդհանրապես չեմ նկարահանվում: Հանդես եմ գալիս  որպես պրոդյուսեր և սցենարային խմբի ղեկավար: Մոտակա ամիսների ընթացքում զբաղված եմ երկու շատ մեծ նախագծերի նախապատրաստական աշխատանքներով, որոնք եթերում կլինեն հաջորդ տարի: Այդ նախագծերից մեկում հանդես եմ գալու որպես դերասան: Նաև պատրաստում եմ  նոր սոցիալական նախագիծ, որը կմեկնարկի աշնանը>>:  

Իսկ այն հարցին` արդյո՞ք Հայկոն ու Մկոն  վիճել են, Հայկը պատասխանեց.<< Վիճելու համար անհրաժեշտ է առնվազն երկու կողմ: Այս դեպքում այդ նախապայմանը բավարարված չէ, քանի որ առնվազն մեկ կողմը` ես, իմ կողմից կարող եմ ասել, որ միշտ պատրաստ եմ համագործակցել Մկոյի հետ>>:

Նյութի աղբյուր` http://www.armstar.am/am/news/?n=2122

Комментариев нет:

Отправить комментарий