30.08.2013

Թարմ միրգը կանխում է շաքարային դիաբետը. գիտնականներ

   Թարմ մրգերի օգտագործումը նվազեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու ռիսկը: Այս մասին հայտնի է դարձել նոր հետազոտությունից՝ փոխանցում է BBC-ն:

Ուսումնասիրելով մոտ 200 հազար մարդու տվյալները, որոնք հավաքվել են 25 տարվա ընթացքում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ում սննդակարգում ներառված են եղել թարմ մրգեր, հատկապես հապալաս, խաղող և խնձոր, հիվանդության ռիսկը նվազել է 25 տոկոսով:

Նշվում է, որ որոշ մրգերի օգտագործման արդյունքն այդքան էլ նկատելի չի եղել, օրինակ՝ ելակինն ու սեխինը: Գիտնականները նաև պարզել են, որ հյութերը բարձրացնում են երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը:

Комментариев нет:

Отправить комментарий