15.08.2013

«Ռադիոդայակը» երեխային սովորեցրել է հայհոյե

«Ռադիոդայակը» երեխային սովորեցրել է հայհոյելՀյուսթոն քաղաքից ամերիկացի Մարկ Գիլբերտը զարմացել է, երբ լսել է, որ իր երկու տարեկան դստեր սենյակից լսվում է տղամարդու ձայն, որը հայհոյում է:
Պարզվել է, որ ինչ-որ հաքերի հաջողվել է կոտրել տեսախցիկով «ռադիոդայակ» սարքը: Այն նախատեսված է հեռավորությունից երեխաներին հետեւելու համար: Հաքերը խոսել է երեխայի հետ՝ հայհոյելով: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Ամենազարմանալին այն է, որ Գիլբերտներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես է հաքերը կոտրել սարքը, որն ունի բոլոր անհրաժեշտ գաղտնաբառերը:

Комментариев нет:

Отправить комментарий