29.08.2013

Դպրոցները հրաժարվում են ընդունել փոքրիկ Անահիտին (վիդեո)

Դպրոցները հրաժարվում են ընդունել փոքրիկ Անահիտին
     Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում են նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաներ:
«Շիրակ կենտրոն» ՀԿ պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, ով ծնողների բաժանումից հետո եկել է ՌԴ-ից և ներկայում գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի տակ: Նա հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որ նոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որ դպրոցները չեն ցանկանում ընդունել փոքրիկ Անահիտին` պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ:

Комментариев нет:

Отправить комментарий