17.08.2013

Ականատեսը նկարահանել է հրապարակային մահապատիժ Չինաստանում

Ականատեսը նկարահանել է հրապարակային մահապատիժ Չինաստանում
Չինաստանի Գույչժոու նահանգի բնակիչը ակամա ականատեսն է դարձել սարսափելի տեսարանի: Հենց նրա աչքերի առջև իրավապահների խումբը հրապարակային մահապատիժ է իրականացրել հանցագործներից մեկի նկատմամբ: «Իրադարձությունները զարգանում էին` ինչպես սցենարով մշակված,-պատմել է տեսանյութի հեղինակը,-ոստիկանները հանեցին մեքենայից կապկպված տղամարդուն, գցեցին գետնին և քարշ տվեցին քարերի մոտ: Հետո նրանցից մեկը նրան տարավ թփերի ետև ու ծոծրակին կրակեց: Ոստիկանները այդ ամեն ինչը անում էին շատ սառնասրտորեն` ուշադրություն չդարձնելով, որ իրենց քայլերին հետևում են փոքրիկ երեխաները»:
Չինացի լրագրողները ճշտել են, որ տեսագրությունը արվել է դեռ 2012-ին, սակայն համացանցով սփռվել է այս տարվա օգոստոսին և արդեն արժանացել 2 300 000 դիտման` դառնալով ակտիվ քննարկումների առիթ:
Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:

Отправить комментарий