29.08.2013

Մահացել է պատգամավոր Միշա Ստեփանյանը

Մահացել է պատգամավոր Միշա Ստեփանյանը
     Այսօր տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միշա Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը: Պատգամավորը մահացել էր երեկ՝ երկարատև հիվանդությունից հետո,- հայտնում են ՀՀԿ-ից:
    
     Մ. Ստեփանյանը ծնվել է 1949թ. փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
    
     1976թ. ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
    
     1968-1970թթ. ծառայել է բանակում:
    
     1976թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում` որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ, 1977-1989թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ, 1989-1997թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն, 1997-2001թթ.` «Հայգորգ» միավորումում` գլխավոր տնօրեն, 2001-2007թթ.` «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ում` գլխավոր տնօրեն: 2005-2006թթ. իրականացրել է «Գործազուրկների եւ հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայությունների» ծրագիրը:
    
     2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
    
     Ամուսնացած է, ունի երեք երեխա:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий