26.08.2013

Եփած շիլան երկարացնում է կյանքը

Եփած շիլան երկարացնում է կյանքը
ԱՄՆ-ի Ռոքվիլ քաղաքի քաղցկեղի ազգային ինստիտուտի մասնագետները խորհուրդ են տալիս շիլան ներառել օրվա սննդակարգում: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շիլան պարունակում է համակցված վիտամինախմբեր, որոնց օգտագործումը ոչ միայն երկարացնում է կյանքի տևողությունը, այլև նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները 20 տարի շարունակ ուսումնասիրել են 400 հազար կամավորի: Ամեն օր 25 գ-ից ավելի շիլա «ընդունած» կամավորների` քաղցկեղից մահանալու հավանականությունը նվազել է 20 տոկոսով:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий