
Էնդոկրինոլոգ Բամելա Բաղրամյանն օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց գիրության, դիետաների եւ դրանց դեմ պայքարի մասին: Բժշկի խոսքով, գիրության հարցում դեր ունի նաեւ ժառանգականության գործոնը, որը գլուխ է բարձրացնում միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ կապված սննդակարգի եւ կենսակերպի հետ:
Նա ընդգծել է, որ գիրությունը հանգեցնում է այնպիսի առողջական խնդիրների, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, դիաբեթն ու վարիկոզը:
Էնդոկրինոլոգի խոսքով, գոյություն ունի երկու տեսակի գիրություն՝ որովայնային, որը ավելի հաճախ տղամարդկանց մոտ է հանդիպում եւ կոնքային, որը բնորոշ է հիմնականում կանանց համար:
«Որովայնային գիրությունը շատ ավելի վտանգավոր է, քանի որ կուտակված ճարպն արտադրում է թունավոր նյութեր, այն կուտակվում է ոչ միայն մաշկի տակ, այլեւ պատում է ներքին օրգանները՝ սիրտը, թոքերը»,- նշեց բժիշկը:
Նրա կարծիքով, ամեն դեպքում, չարժե նաեւ օգտվել համացանցում գտնված պատահական դիետաներից եւ հատուկ սննդակարգի անցնելու ցանկության դեպքում անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ցանկացած անհատի համար սահմանվում է առանձնակի դիետան:
Ըստ Բամինե Բաղրամյանի, ժամանակակից բժշկությունը քաշի նորման որոշում է համաձայն մարմնի ծավալի ինդեքսի, որը ստանում է անհատի քաշը բաժանելով նրա հասակին՝ քառակուսի մետրով: Այսինքն, եթե քաշը 60 կգ է, իսկ հասակը՝ 163 սմ, 60-ը բաժանվում է 1.63 ք.մ.-ի: Նորման կազմում է 26-28, իսկ ահա 28-30 կիլոգրամն արդեն գիրության նշան է:
Էնդոկրինոլոգը նաեւ համաձայն չէ նիհարելու նպատակով երեկոյան ժամը 18:00-ից հետո չսնվելու կարծիքի հետ՝ նշելով, որ վերջին սնունդը հարկավոր է ընդունել քնելուց 3 ժամ առաջ:
Ինչ վերաբերվում է սնունդ ընդունելու հաճախականությանը, ապա ուտել հարկավոր է հաճախակի եւ քիչ-քիչ. օրական 4 ժամը մեկ:
Комментариев нет:
Отправить комментарий