17.08.2013

Մանկատան երեխային խցկել են աղբի պարկը և նետել աղբարկղ

Մանկատան երեխային խցկել են աղբի պարկը և նետել աղբարկղ
Չելյաբինսկի մանկատան սաների միջև վեճը ավարտվել է նրանով, որ ավագ սաները 9 տարեկան Նաստյային կոխել են կոտրված ապակիներով ու աղբով լի պարկի մեջ և նետել աղբարկղը: Ազատվելու բազմաթիվ փորձերից հետո աղջիկը կարողացել է ոտքերով պատռել պարկը: Նա, կապկպված ձեռքերով ու բազում վերքերով, կարողացել է ինքնուրույն հասնել մանկատան տեսախցիկների կողմից հսկվող տարածք: Այնտեղ գոռալով օգնություն է խնդրել, սակայն նրա կանչերն անարձագանք են մնացել: Երկար ժամանակ անց երեխայի ձայները լսել են ավագ սաները և նրան ներս տարել: Սակայն նրա տանջված վիճակի հանդեպ դաստիարակչուհին բոլորովին անտարբեր է մնացել, ասելով` ինքդ գլխիդ ճարը տես: Այսքանից հետո նյարդային հիվանդություններով տառապող երեխայի մոտ նոպա է սկսվել և նա հայտնվել է հիվանդանոցում:
Դեպքը լսելուց հետո երեխայի տատիկը դիմել է մանկատան ղեկավարներին, սակայն նրանք բողոքին ընթացք չեն տվել, ավելին` երեխայի անձնական գործում ոչինչ չեն նշել:
Դրանից հետո տատիկը դիմել է Չելյաբինսկում երեխաների իրավունքների պաշտպանին, որն էլ գործին ընթացք է տվել:
Տատիկը երեխային մանկատուն էր տվել, քանի որ վատթարացած առողջության պատճառով այլևս չէր կարողանում խնամել նրան: Նա նաև պատմել է, որ մանկատանը գտնվելու ողջ 9 ամիսների ընթացքում երեխային վերաբերվել են որպես բանտարկյալի, իսկ այդ մանկատունը ավելի շուտ պատժիչ կայանի է նման, քան երեխաների խնամքի ու դաստիարակման կենտրոնի:
Աղբյուրը` topnews.ru

Комментариев нет:

Отправить комментарий