Բժիշկ Դևիդ Մեթլոքն իր հարսանցուին՝ Վերոնիկային հանդիպել է 2007-ին: Վերջինս հիվանդանոց էր այցելել դստեր՝ Իզաբելի ծննդից հետո սեռական օրգանների հետ կապված խնդրի պատճառով:
Բացի դրանից, բժիշկը գեղեցկուհի սևահերին առաջարկել է մի շարք կոսմետիկ պրոցեդուրաներ անցնել:
«Իմ ունեցած խնդիրների պատճառով, որոնք լուծելու համար ես կլինիկա եկա, չէի կարողանում նրա աչքերի մեջ նայել: Ես այնքան ամաչկոտ էի, բայց նա ասում է, որ դա սեր էր առաջին հայացքից»,- ասել է Վերոնիկան:
Դրանից հետո վիրաբույժը նրան ժամադրության է հրավիրել և առաջարկություն արել: Մեթլոքը մինչև օրս օգնում է կնոջը պահպանել գեղեցիկ կառուցվածքը, հաղորդում է Mail Online-ը:
Վիրահատական սեղանին մի քանի անգամ հայտնվել է նաև վիրաբույժն ինքը՝ ձգտելով կատարելության։
Комментариев нет:
Отправить комментарий