16.08.2013

Սիրիայում կրկին հայ զինծառայող է մահացել

Սիրիայում կրկին հայ զինծառայող է մահացել
Սիրիայում կրկին հաղորդագրություններ են ստացվում հայ զինծառայողի մահվան մասին:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Հալեպի հայ համայնքում, օրերս զոհվել է սիրիական բանակի զինծառայող Վրեժ Քեշիշյանը՝ ծնված 1991թ: Հալեպի երիտասարդ բնակիչը զոհվել է Իդլիբ քաղաքում ռազմական գործողությունների ընթացքում:
Սիրիայում հակամարտությունից ի վեր զոհվել է մոտ 6 տասնյակ հայ, այդ թվում՝ 10 զինծառայող:
Սիրիայում է բնակվում աշխարհի խոշորագույն հայ համայնքներից մեկը՝ մոտ 60 հազար մարդ: Հակամարտությունը սկսվելուց հետո հայրենադարձվել է 6 հազար հայ:

Комментариев нет:

Отправить комментарий