20.08.2013

Փոթի նավահանգիստը ջրհեղեղի վտանգի տակ է

Փոթի նավահանգիստը ջրհեղեղի վտանգի տակ է
Վրաստանի ամենամեծ նավահանգիստներից մեկը՝ Փոթիի նավահանգիստը կանգնած է ջրհեղեղի սպառնալիքի տակ: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ Ռիոնի գետի վարարումներից վնասվել է նավահանգստի մոտի պատնեշը, որը ոչ միայն պաշտպանում է մոտակա քաղաքները ջրհեղեղներից, այլև ծառայում է որպես կամուրջ:
Ըստ հետազոտողների՝ եթե պատնեշը շուտափույթ չվերանորոգվի, ապա հնարավոր է, որ շատ շուտով ավերվի ինչպես ողջ Փոթի քաղաքը, այնպես էլ` նավահանգստի մեծ մասը:
Նախատեսվում է, որ պատնեշի շինարարական աշխատանքների համար կծախսվի 18 մլն վրացական լարի:
Աղբյուրը` oananews.org

Комментариев нет:

Отправить комментарий