![]()
Անվճար մերսող և պարի դահլիճ, տեսադարաններ և աթոռակներ, գամակներ և ազատ աշխատաժամ, չիպսեր գրասենյակային խանութում և այլ բազում հարմարավետություններ: Սա երազանք չէ, այլ «Յանդեքսի» պետերբուրգյան գրասենյակը: Այն, ինչպես և իր մոսկովյան մասնաճյուղը, աշխատում է 24/7 ռեժիմով` շուրջօրյա` շաբաթը 7 օր: Աշխատակիցների գալու և գնալու ժամանակը կանոնակարգված չէ:
![]() ![]() «Յանդեքսի» բոլոր մասնաճյուղերում կարելի է նկարել պատերին` նրանք պատված են հատուկ կպչուն շերտով: ![]() ![]() Ամեն մի աշխատասենյակ կահավորված է այնպես, ինչպես հարմար է նրա աշխատակցին: ![]() ![]() ![]()
Հարկերի դիզայնը այնպես է մտածված, որ այնտեղ գտնվողները իրենց զգում են «Յանդեքս»-ի տիրույթում:
![]() Կան բազում անկյուններ` առանձնանալու կամ ոչ գործնական զրույցներ վարելու համար: ![]()
Այստեղ տնտեսուհիները հոգ են տանում, որ սեղանները մշտապես առատ լինեն քաղցրավենիքներով, մատուցվում է նախաճաշ, սուրճ, թեյ:
![]() ![]() Սակայն նրանց աշխատասեղաններին մաքրություն անելու իրավունք չունեն: ![]()
Ինչ-որ մեկն անգամ վրան է խփել իր սենյակում, որտեղ ավելի է կենտրոնանում որոնողական ալգորիթմերի շուրջ մտածելիս:
![]()
Գրասենյակային բոլոր իրերով պահարանները լիքն են և ինչ որ բան վերցնելու համար թույլտվության հարկ չկա:
![]()
Գրադարանից կարելի է ձեռք բերել համաշխարհային գրականության ցանկացած գլուխգործոց` ընկերության հաշվին:
![]()
Շաբաթը 3 անգամ աշխատում է անվճար մերսման սրահը, բոլոր աշխատողների համար ավտոկայանատեղին անվճար է, գործում են պարի, մարզասարքերի անվճար դահլիճները:
![]() ![]() ![]() ![]() ![]() |





















Комментариев нет:
Отправить комментарий