31.08.2013

Փողոցում երեխաներին վաճառող հորը բերման են ենթարկել (ֆոտո)

Փողոցում երեխաներին վաճառող հորը բերման են ենթարկել
     Կենտրոնական Չինաստանի բնակավայրերից մեկում հայրն անցորդներին խնդրում էր վերցնել իր որդիներին: Նա հավաստիացնում էր, որ երեխաներն առողջ են: Հոր համար ոչ թե երեխաների դիմաց վճարվող գումարն էր կարևոր, այլ նրանց հոգատար մարդկանց «հանձնելը»:
     Չինացին տեղեկացրել է, որ ինքն ու կինը ցանկացել են աղջիկ ունենալ, բայց տղաներ են ծնվել:
     Նշենք, որ ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն, իսկ փոքրիկներին հանձնել երեխաների խնամքով զբաղվող կազմակերպությանը:

Комментариев нет:

Отправить комментарий