31.08.2013

ԵՃՇՊՀ ռեկտորը վստահեցնում է, որ ուսման վարձերի բարձրացումից լավագույն ուսանողները չեն տուժելու

ԵՃՇՊՀ ռեկտորը վստահեցնում է, որ ուսման վարձերի բարձրացումից լավագույն ուսանողները չեն տուժելու
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով բուհում ուսման վարձերի բարձրացմանը, նշել է, որ այդ քայլը ինքնանպատակ չէ, ինչպես հաճախ շահարկվում է: Ռեկտորը հայտնել է, որ գիտխորհրդի որոշմամբ 48 միլիոն դրամի չափով ավելացել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը, և սա այն դեպքում, երբ ուսման վարձավճարների բարձրացումից ստացվող գումարը լավագույն դեպքում կարող է կազմել 24 միլիոն դրամ, այսինքն` դրա կեսը: Թոքմաջյանը հավելել է, որ վերջին անգամ գումարները բարձրացել են 2009-ին, որից հետո տարբեր էտապներով երեք անգամ ինչ-ինչ քայլեր արվել են: Նրա խոսքով` այժմ դոկտոր պրոֆեսորի աշխատավարձը նվազագույն 6 տոկոսից մինչև 10,4 տոկոս է, թեկնածու դոցենտինը` 7,5-10,1 տոկոս, դասախոսինը 10,4-12,3 տոկոս:
Նա տեղեկացրել է, որ վարձերի բարձրացումից լավագույն ուսանողները չեն տուժելու, և հետո որոշակի մասնագիտությունների պարագայում 50 տոկոսով պետպատվերով ուսուցում է իրականացվում. «Լավ սովորողների վրա չի կարող ազդել, եթե լավ սովորեն, կանցնեն անվճար համակարգ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի շարունակվելու է սովորող երեխաների հանդեպ զեղչային համակարգի կիրառումը` ուսանողական կազմակերպության մասնակցությամբ»:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий