Աճող գնաճը առաջ է անցել ամսական միջին աշխատավարձների բարձրացումից, առավել եւս թոշակի միջին չափից: Այսպես, սույն թվականի հունվար-հուլիս ամիսներին սպառողական գները բարձրացել են 4.7 տոկոսով, իսկ ամսական միջին աշխատավարձը 3.2 տոկոսով: Սա յոթ ամսվա միջին արդյունքներով է:
Հուլիսին այս հարաբերակցությունը հաշվետու ժամանակշրջանում վատագույնն էր՝ համապատասխանաբար կազմելով 8.5 տոկոս եւ 3.8 տոկոս: Հաշվի առնելով սոցիալական գնաճի առավել բարձր տեմպերը(առաջնահերթ ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացում)՝ իրական աշխատավարձը կրճատվել է:
Եթե դիտարկենք ծառայությունների ֆիզիկական ծավալի տեղաշարժը (ընթացող տարվա յուրաքանչյուր ամսվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի նկատմամբ), ապա հետեւող անկումն ակնհայտ է: Ընթացող տարվա հուլիս ամսին ծառայությունների ֆիզիկական ծավալը նախորդ տարվա հուլսի ամսվա համեմատ, աճել է միայն խորհրդանշական 0.7 տոկոսով:
Աճի նշանակալի ցուցանիշների փոխարեն տեղաշարժի նման ցածր տոկոսը մի շարք հարցեր է առաջացնում: Հաշվի առնելով, որ զրոյին մոտ ցուցանիշը հանդիսանում է միջին ցուցանիշ, ապա կարելի է վստահորեն ենթադրել, որ շատ ընտանիքների կողմից ծառայությունների սպառումը կրճատվել է:
Հիեցնենք, որ ընթացող տարվա հուլիս ամսին կտրուկ բարձրացան բնական գազի ու էլեկտրաէներգիայի սակագները: Վերջին ժամանակների ընդհանուր գնաճի ֆոնի վրա այս էներգակրիչների թանկացումը ստիպեց սահմանափակ բյուջեով ընտանիքներին էլ ավելի «տնտեսել» տարբեր ծառայությունների ու ու ապրանքների սպառման վրա:
Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, ծառայություների ծավալի հուլիսյան 87.1 մլրդ դրամ ցուցանիշներից գրեթե 1.9 մլրդը դրամը( կամ 2,2 տոկոսը) տարեկան մասհանմամբ ստացվել է սակագների աճից:
Ժամանակակցի փուլում ինչպես շուկայական ապրանքաշրջանառության, այնպես էլ ծառայությունների ծավալի վրա ազդում են երկու գործոն: Առաջինը կապված է բնակչության աղքատ հատվածի իրական եկամուտների կրճատման հետ, երկրորդը՝ մեր հասարակության ապահով հատվածի հետագա հարստացման հետ: Այստեղ չկա զարմանալի ոչ մի բան: Հետճգնաժամային աշխահում մասնագետները նկատել են հետաքրքիր երեւույթ. աղքատներն էլ ավելի են աղքատանում, հարուստներն՝ էլ ավելի հարստանում: Հայերն այս հարցում բացառություն չեն կազմում:
Комментариев нет:
Отправить комментарий