15.08.2013

Գույնը փոխող «խելացի» ապարանջան (ֆոտո, վիդեո)

Գույնը փոխող «խելացի» ապարանջան
«Քիքսթարթերում» հավանության է արժանացել ևս մեկ «խելացի սարքավորում»` EMBRACE+-ը: Այն իրենից ներկայացնում է կիսաթափանցիկ, անջրանցիկ սիլիկոնե ապարանջան, որը կարող է փոխել գույնը` շնորհիվ իր մեջ տեղադրված լուսադիոդների: iOS և Android համակարգերի համար նախատեսված սարքը իր գույնը փոխում է` կախված որոշակի ֆունկցիաներից: Օրինակ, մուտքային զանգերի ժամանակ EMBRACE+-ը դառնում է դեղին, մարտկոցի լիցքավորման ցածր մակարդակի դեպքում` երկնագույն, կարճ հաղորդագրություն ստանալիս` կանաչ:
EMBRACE+-ի արտադրությունն արդեն սկսվել է, այն վաճառքի կհանվի 50 դոլարով:

Комментариев нет:

Отправить комментарий