- Պատկերացրեք՝ Mercedes ավտոմեքենան XX դարի սկզբին մտնում է գերմանական գյուղ ու արագությամբ հարվածում փոքրիկ տղային, ում անունը Ադոլֆ Հիտլեր է: Նրա մայրը սարսափահար ճչում է: Ավտոմեքենայի ցնցող գովազդը սկանդալ է առաջացրել՝ գրում է Digital Trends-ը:
«Զգում է վտանգը մինչ դրա ի հայտ գալը»,- այսպիսին է Mercedes սեդանի նոր գովազդի նշանաբանը: Գովազդը նկարահանել են գերմանական Լյուդվիգսբուրգ (Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հող) քաղաքի կինոակադեմիայի ուսանողները:
Ուսանողները փորձել են գովազդել Mercedes ընկերության մշակած տեխնոլոգիան, որը թույլ է տալիս կանխել վթարը: Կոնցեռնի ղեկավարությունը հավանություն չի տվել այդ հոլովակին՝ հայտարարելով, որ գովազդում երեխայի մահը ցուցադրելն անբարոյական է:
Սկանդալային հոլովակը 3 օրում ավելի քան 100 հազար դիտում է ունեցել:
Комментариев нет:
Отправить комментарий