24.10.2013

Ոստիկանները գնդակահարել են 13-ամյա երեխային խաղալիք ավտոմատի պատճառով

Ոստիկանները գնդակահարել են 13-ամյա երեխային խաղալիք ավտոմատի պատճառով
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ոստիկանապետի օգնականները գնդակահարել են 13 տարեկան տղային` նրա ձեռքի խաղալիք ավտոմատը իսկականի հետ շփոթելով: Ոստիկանները մի քանի անգամ պահանջել են տղայից կանգնել, սակայն երեխան չի ենթարկվել, որից հետո նրա ուղղությամբ կրակ են բացել: Կրակելուց հետո հարձակվել են նրա վրա ու ձեռնաշղթա հագցել, որից հետո միայն հասկացել են, որ նա այլևս ողջ չէ:
«Ռեութերս» լրատվականը հաղորդում է, որ տղայի ձեռքի զենքը չափազանց նման է եղել իսկականի, ընդ որում այն նախատեսված է եղել մարքեթինգի և ոչ թե խաղալու համար:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий