24.10.2013

34-ամյա Գոռը ոստիկաններին տեսնելով փորձել է փախչել, բայց վայր է ընկել ու գոտկատեղից ատրճանակն ընկել է

34-ամյա Գոռը ոստիկաններին տեսնելով փորձել է փախչել, բայց վայր է ընկել ու գոտկատեղից ատրճանակն ընկել է
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 22-ին, զենք-զինամթերք են առգրավել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց:
Տեսնելով ոստիկանության ծառայողներին` 34-ամյա Գոռ Հ.-ն դիմել է փախուստի եւ փորձելով ցանկապատի վրայից ցատկել` կորցրել է հավասարակշռությունն ու վայր ընկել, որի ժամանակ նրա գոտկատեղից ընկել է 2 ատրճանակ, մեկը` «ՏՏ» տիպի, պահունակը լիցքավորված 7 փամփուշտով, մյուսը` անհայտ տեսակի, առանց գործարանային համարի` լիցքավորված 6 փամփուշտով:
Նշված վայրից բերման են ենթարկվել նաեւ 12 անձինք, որոնց մոտից անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ տարածքում կատարված զննությամբ, պայուսակում, հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ` պահունակը լիցքավորված 30 փամփուշտով, «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, եւ առանձին մեկ պահունակ` լիցքավորված եւս 30 փամփուշտով:
Շարունակելով օպերատիվ միջոցառումները` ոստիկանության ծառայողները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 05.00-ին, Գոռ Պ.-ին պատկանող` Անդրանիկի փողոցի մի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են ողորկափող հրացան եւ 12 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:

Комментариев нет:

Отправить комментарий