22.10.2013

36-ամյա կինը կազմակերպել է հայաստանցի և արցախցի կանանց սեռական շահագործումը Էմիրաթներում

1in.am-ը գրոմ է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր կարճատև նիստ կայացավ Բավական Խաչատրյանի գործով:

36-ամյա Բավական Խաչատրյանը մեղադրվում է թրաֆիքինգի ու թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ:

Ըստ մեղադրանքի՝ նա շահագործման նպատակով ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց ու կազմակերպել նրանց սեռական շահագործումը մասնավորապես՝ Արաբական Էմիրաթներում:

Այս գործով տուժողները հինգ շատ երիտասարդ կանայք են, որոնցից այսօր դատարան էին ներկայացել չորսը: Հինգերորդն իր բացակայության պատճառի մասին ոչինչ չէր հաղորդել դատարանին:

Տուժողի բացակայությամբ նիստը շարունակելու հարցի քննարկման ժամանակ մեղադրողի խոսքին՝ «Թողնում եմ դատարանի հայեցողությանը»՝ նախագահող դատավորը մեղադրող ու պաշտպանական կողմերին հորդորեց քննարկվող հարցերի վերաբերյալ հստակ կարծիք հայտնել ու ապահովել մրցակցային լիարժեք դատավարության անցկացումը:

Չորս երիտասարդ տուժողները դժվարությամբ էին կողմնորոշվում դատական նիստի ժամանակ, նրանք անգամ դժվարացան անմիջապես տեղեկացնել դատարանին, որ դիմել են «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպությանը, որը օգնել է նրանց՝ փաստաբանական ծառայություն ստանալու հարցում:

ՀԿ-ի աջակցությամբ՝ որպես այս գործով տուժողների ներկայացուցիչ դատարանում պիտի որ հանդես գա Հովիկ Արսենյանը, ով այսօր դատարան չէր եկել, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց:

ՀԿ-ի ներկայացուցչուհին նիստի ավարտից հետո բորբոքված արտահայտություններ արեց՝ դռնբաց նիստին լրագրողների ներկայության վերաբերյալ, ինչը խուճապի մատնեց նաև չորս տուժողներին:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ` http://www.1in.am/arm/armenia_right_218299.html

Комментариев нет:

Отправить комментарий