22.10.2013

Թուրքիայում 3 երեխաների մայրը կտրել է ամուսնու կոկորդը եւ ինքնասպան եղել

Թուրքիայում 3 երեխաների մայրը կտրել է ամուսնու կոկորդը եւ ինքնասպան եղել
Անկարայի Քազանի շրջանում 36-ամյա Բիրիջիք Սարըքայան գիշերը դանակով կտրել է ամուսնու կոկորդը, որից հետո լվացքի պարանով կախվել պատշգամբում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի Քազանի շրջանում ապրող ամուսիններ 36-ամյա Բ. Ս.-ի եւ ամուսնու՝ Է.Ս.-ի միջեւ մշտապես վեճերը հանգեցրել են դաժան վերջաբանի: Հոկտեմբերի 21-ի երեկոյան, ամուսինը տուն է եկել եւ կրկին վիճել կնոջ հետ, որից հետո 3 երեխաների մայրը ավագ աղջկան ասել է, որ սպանելու է ամուսնուն։ Աղջիկը ստիպել է մորը իր հետ քնել՝ թույլ չտալու նման բան, սակայն առավոտյան մայրը դուրս է եկել սենյակից, մտել ննջարան, դանակով կտրել ամուսնու կոկորդը, ով տեղում մահացել է։ Այնուհետ գնացել պատշգամբ եւ ինքնասպան եղել՝ լվացքի պարանի միջոցով կախվելով։
Ավագ աղջիկն առավոտյան տեսնելով, որ մայրը կողքին չէ, վեր է կացել եւ ննջարանում՝ հոր,  պատշգամբում՝ մոր մահացած մարմինները հայտնաբերել։
Աղջկա բղավոցներից հարեւաններն արթնացել են եւ ոստիկանություն կանչել։

Комментариев нет:

Отправить комментарий