22.10.2013

Մարմնավաճառությունը Հայաստանում. քանի՞ հոգի է զբաղվում. տվյալներ

Մարմնավաճառությունը Հայաստանում. քանի՞ հոգի է զբաղվում. տվյալներ
Ներկայումս Հայաստանի ոստիկանության հաշվառված է 233 մարմնավաճառ, իսկ նախորդ տարի նրանք 240-ն էին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունից: Նրանցից ՀՀ առողջապահության մարմիններում հաշվառված են 75 վեներական հիվանդությամբ տառապողներ՝ 2012թ.160-ի փոխարեն:
Այս տարվա առաջին 9 ամիսներին 2013թ ոստիկանության կողմից կատարված ստուգայցերի արդյունքում հանրապետությունում հայտնաբերվել է մարմնավաճառությամբ զբաղվելու 131 դեպք:
Վարչական իրավախախտման օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պոռնկությամբ զբաղվելու» հատկանիշներով 2013թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում կազմվել են 131 վարչական իրավախախտման արձանագրություններ, նախորդ տարի այդ ցուցանիշը 232 էր:
Այս ինը ամիսների ընթացքում Երեւան քաղաքի ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից մաշկավեներաբանական կենտրոն զննման ներկայացված մարմնավաճառներից 73-ը տառապել են տարբեր վեներական հիվանդություններով, նախորդ տարի այդ ցուցանիշը 140 էր:
2013թ. 9 ամիսների ընթացքում ուղղման կապակցությամբ կամ այլ հիմքերով հաշվառումից հանվել են 46 մարմնավաճառներ, որոնցից 6-ը՝ Երեւան քաղաքում, իսկ հաշվառման են վերցվել 32-ը, որոնցից 9-ը՝ Երեւանում: Հաշվառման մեջ գտնվող մարմնավաճառների թվով առաջատար է  Լոռիի, Արմավիրի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերը, որտեղ հաշվառված են համապատասխանաբար  60, 32, 19 եւ 10 մարմնավաճառ:

Комментариев нет:

Отправить комментарий