22.10.2013

Երկու մետրանոց ալիգատորը` սուպերմարկետում

Երկու մետրանոց ալիգատորը` սուպերմարկետում
Երկու մետրանոց ալիգատորը որոշել էր հաճախել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ապոպկա քաղաքի սուպերմարկետներից մեկը։ Հսկայական սողունը հասել է մինչև սուպերմարկետի դռները, բայց վախեցել է անմիջապես իր քթի տակ բացվող-փակվող դռներից։ Վրա հասած ոստիկանները երկար ժամանակ չեն կողմնորոշվել, թե ինչ անեն, իսկ հավաքված մարդիկ, առիթից օգտվելով, անընդհատ լուսանկարել են կենդանուն։ Ի վերջո, խեղճ ալիգատորը հոգնել ու իր կամքով լքել է տարածքը։
Աղբյուրը` vesti.ru

Комментариев нет:

Отправить комментарий