22.10.2013

Հայաստան. երկրում աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի վճարունակ բնակչության պահանջարկի ընդհանուր ծավալի աճին

Հայաստան. երկրում աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի վճարունակ բնակչության պահանջարկի ընդհանուր ծավալի աճին
Օրերս Հայաստանի կառավարության ապարատի ղեկավար նախարարը «Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ «կտրուկ աճը(նվազագույն աշխատավարձ, Ս.Գրիգորյան) կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա»:
Նախարարօ խոսքով՝ նվազագույն աշխատավարձի նկատելի աճը սպառնում է աշխատատեղերի կրճատմամբ, ինչն իր հերթին, նպաստում է բնակչության արտագաղթին: Մյուս բացասական հետեւանքը գնաճն է: Ուստի նվազագույն աշխատավարձը պետք է աստիճանաբար բարձրացնել: Հիշեցնենք, որ խորհրդարանում ընդդիմության պատգամավորները պահանջում էին այն բարձրացնել 75 հազար դրամով:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա բոլորը գիտեն, որ գների բարձրացումը հնարավոր է «առաջարկի-պահանջարկի» հարաբերակցության կտրուկ խախտման դեպքում: Այստեղ պետք է հաշվի առնել երկու հանգամանք: Նախ, երկրում աշխատավարձերի բարձրացումը կբերի վճարունակ բնակչության պահանջարկի ընդհանուր ծավալի աճին: Երկրորդ, առեւտրական ընկերությունների աշխատակազմի աշխատավարձի բարձրացումը կանդրադառնա նրանց արտադրանքի ինքնարժեքի վրա, այսինքն՝ ապրանքների ու ծառայությունների, ինչն էլ կհանգեցնի դրանց գնաճին:
Սակայն, պաշտոնական տվյալների համաձայն, միջին աշխատավրձը ավելին է, քան 75 000 դրամը: Ընթացող տարվա հունիս ամսվա ցուցանիշով պետական հատվածում այն կազմել է 127.2 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում ՝ 186.1 հազար դրամ: Հաշվի առնենք, որ հունվար ամսին նվազագույն աշխատավարձն ընդգրկում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը, որը վճարում է գործատուն:
Սա էապես փոխում է աշխատավարձի իրական պատկերը: Առանց եկամտահարկի միավորի, այն համապատասխանաբար 96.1 հազար է ու 139.6 հազար դրամ: Նույնիսկ այս դեպքում սա ավելին է, քան 75 հազարը: Եթե, իհարկե, հավատանք վիճակագրությանը…
Պետական սեկտորում նվազագույն միջին աշխատավարձը 75 հազարից քիչ է միայն «անտառային ու գյուղատնտեսության, ձկնորսության» ոլորտում՝ մոտ 73,7 հազար դրամ այս տարվա հունիսի ցուցանիշների համաձայն: Նշենք, որ այս ոլորտում աշխատում է պետական սեկտորում աշխատող 260,1 հազարից միայն 3,5 հազարը(2011թ. տվյալներ):
Կրթության բնագավառում աշխատողների թիվն ավելին է՝ 100,8 հազար մարդ, իսկ առողջապահության ու սոցիալական սպասարկման ոլորտում՝ 36,2 հազար մարդ: Նրանց նվազագույն աշխատավարձը կազմում է համապատասխանաբար 100,4 հազար ու 103,4 հազար դրամ:
Վերոհիաշյալ տվյալներից կարող են կարեւոր եզրակացություն անել: Եթե մեզ մոտ 75 000-ից քիչ աշխատավարձերը գերակշռում են, հետեւաբար, կա սուր տարբերակում: Նույնիսկ նույն կազմակերպությունում ղեկավար անձնակազմի ու շարքային աշխատողի աշխատավարձը կարող է էապես տարբերվել: Նման իրավիճակ հանդիպում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կազմակերպություններում: Այդ է պատճառը, որ միջին ցուցանիշն այդքան աղավաղում է իրական պատկերը: Թեեւ անիրական է, սակայն կարելի է խորհուրդ տալ հնարավորինս նվազեցնել աշխատավարձերի միջեւ տարբերությունը:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացումից հետո կտրուկ գնաճին, ապա նրբություններ կան: Օրինակ, սննդամթերքի մի մասը մենք ներկրում ենք: Վճարունակության մակարդակի բարձրացմամբ կավելանա ապրանքի պահանջարկը, որն էլ թույլ կտա ներկրողին ավելացնել ներկրման ծավալները՝ պահպանելով ապրանքի արժեքը: Մրցակցող շուկայուն այս հարցն ինքնաբերաբար է լուծվում: Իսկ մենաշնորհային շուկայում չարաշահումների համար կա մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որը պետք է լուծի այդ հարցերը…
Հնարավոր է նաեւ գյուղատնտեսական ապրանքների գնաճ, որոնց ռեսուրսները սահմանափակ են: Սակայն, կարծում եմ, որոշակի գբաճը միայն կօգնի առանց այդ էլ կարիքավոր գյուղատնտեսներին: Եթե, իհարկե, գնաճից ստացված եկամուտը նրանց բաժին հասնի, այլ ոչ թե միջնորդներին կամ սուպերմարկետներին:
Բարձրաստիճան պաշտոնյան անհանգստանում է նաեւ աշխատողների մասնակցությամբ մասնավոր սեկտորում: Բանն այն է, որ այդ հատվածում կառավարությունը գործնականում ոչ մի լծակ չունի գործատուների գործողության վրա, եթե վերջինս ցանկանա «կրճատել» իր անձնակազմի աշխատավարձը՝ ֆինանսի տնտեսման նպատակով:
Սակայն, ո՞վ է մեղավոր այս ամենաթողության համար: Մեղավոր է մեր գերլիբերալ տնտեսական քաղաքականությունը, որը լիիրավ ազատություն է տվել գործատուներին: Բացի այդ, շատ ընկերություններում բացակայում են արհմիությունները, հատկապես ծառայությունների ոլորտում: Այնպես որ կա վտանգ, որ աշխատավարձի բարձրացմամբ կկրճատվեն աշխատատեղերը: Չի բացառվում նաեւ ստվերային զբաղվածությունը…
Սակայն սխալ ու անարդար կլինի  քիչ վճարվող վարձու աշխատողներին դատապարտել իրենց խորհրդանշական աշխատավարձերի համար:
Չէ որ 75  հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձն, ըստ էության, իր մեջ հեղափոխական ոչինչ չի կրում: Ուղղակի աշխատողների այս խմբի կենսամակարդակը փոքր-ինչ կբարձրանա…
Սմբատ Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий