22.10.2013

15 տարի առաջ գերի ընկած զինվորի հայրը՝ չդիմանալով այդ լուրին եւ սպասմանը, ինքնասպան է եղել

15 տարի առաջ գերի ընկած զինվորի հայրը՝ չդիմանալով այդ լուրին եւ սպասմանը, ինքնասպան է եղել
Դեռ 15 տարի առաջ, Զոդի զորամասում ծառայության ընթացքում գերի ընկած Արարատի մարզի բնակիչ Ա.Մ-ի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ: Ավելին` հայրը չդիմանալով սպասողական վիճակին եւ գերության ընթացքում նրա հավանական կտտանքներին, կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի խոշտանգումների զոհերի վերականգնողական ծրագրի համակարգող Ժորժետա Մեսրոպյանը: 
«Մայրը մինչեւ հիմա սպասման մեջ է: Դժվարությամբ գալիս է Երեւան եւ հարցնում, թե ինչ նորություն կա որդուց: Ա. Մ.-ն ընտանիքի միակ տղան է: Գերությունից վերադարձածներից մեկը նրա նկարը նայելով ասել է, որ տեսել է, բայց ոչ ոք դա որպես փաստ չի ընդունում, քանի որ հաճախ ծնողներին սփոփելու համար են ասում»,- նշեց Մեսրոպյանը:
Նա նմանատիպ եւս մեկ դեպք պատմեց նույն մարզի բնակիչներից մեկի հետ կապված: Նախկին գերի 56-ամյա Դ.Ա.-ն էլ  դեռ 37 տարեկան հասակում 1994թ-ին Չայլուի կռվի ժամանակ  է գերի ընկել: «Երբ նրա գերության փաստը հաստատվել է, նրա հայրն իրեն 16 հարկանի շենքի տանիքից ցած է նետել, սակայն որդին 5 տարի անց վերադարձել է:
«Դե, բնականաբար, պատմում էր, որ խոշտանգումների էր ենթարկվում, բայց նրան վերականգնողական կենտրոնում տեղավորեցինք եւ փորձեցինք, որոշ չափով մոռացնել տալ անցածը»,- մանրամասնեց հ/կ-ի համակարգողը եւ ավելացրեց, որ ամեն դեպքում ծնողների կողմից սպասելը ճիշտ է, քանի որ գերիների վերադարձից հետո, նրանք նման փաստի առաջ կանգնելով կրկնակի հարված են ստանում: Նա նաեւ նշեց,  որ Դ.Ա.-ն 3 երեխա ունի, սակայն նախընտրել է Հայաստանից հեռանալ եւ հիմա ապրում են Ռուսաստանում:

Комментариев нет:

Отправить комментарий