22.10.2013

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ


Ասում են, որ ամենից բարդ է բժշկել այն սերը, որը բռնկվել է առաջին հայացքից: Այսօր Ձեզ կարող է հնարավորություն ընձեռնվել ստուգելու այդ համոզմունքի իսկությունը: Աստղերը խոստանում են, զգացումների պոռթկումների միանգամայն ոչինչից, այնպես որ անսպասելի համակրանքը, սեթեւեթանքը եւ նույնիսկ սերը առաջին հայացքից միանգամայն հնարավոր են: Նույնչապ բարձր է լինելու զայրույթի նոպաների, խանդի եւ վիրավորանքի հավանականությունը, այնպես որ աշխատեք պահի ազդեցության տակ չվիրավորել Ձեր զուգընկերներին:
ԽՈՅԵՐ
Այսօր Խոյերը հնարավորություն կստանան նոր շունչ հաղորդել իրենց հարաբերություններին: Եթե վերջերս վերջիններից պակասել է կիրքն ու կրակը, ապա անհրաժեշտ է ինչ-որ բան անել այդ վերափոխելու համար: Օրը տրամադրում է Խոյերին համարձակ հնարքների դիմել սիրո հարցում. Այսօր նրանց ընրյալները այդ գաղափարը հիացմունքով կընդունեն: Դա լավ առիթ կլինի Խոյերի համար ոչ միայն կիսվել իրենց ամենագաղտնի երազանքներով, այլ նաեւ իրականացնել նրանցից մի քանիսը:
ՑԼԵՐ
Այսօր Ցլերը միանգամայն ինքնաբավ են լինելու.նրանք կկարողանան լիարժեք վայելել կյանքը՝ բազմոցին գիրքը գրկներին տեղավորվելով: Սակայն աստղերը ասում են, որ մենակ մնալու ցանկությանը հակառակ նրանք պետք է դուրս գան տնից: Հաղթահարելով իրենք իրենցեւ բացվելով աշխարհին՝ Ցլերը խոստումնալից ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, որը նրանց կնվիրի բազում ռոմանտիկ զգացողություններ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Եկվորյակները հակված են լինելու չմտածված խոսքերին եւ սրընթաց որոշումներին: Սիրեցյալների հետ հարաբերություններում այսպիսի մարտական որակները կարող են միայն վնաս պատճառել: Անցյալի մասին չզղջալու համար Երկվորյակներին այսօր չարժե ոչինչ նախաձեռնել. աստղերը ասում են, որ զուգընկերների վերաբերյալ նրանց եզրահանգումները միանգամայն սխալ են լինելու, իսկ «երկաթյա փաստարկները» կարող են վնաս պատճառել նրանց:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինների անձնական ճակատում լռություն է տիրելու: Ռոմանտիկ ժամադրություններին, նոր ծանոթություններին եւ նույնիսկ ռոմանտիկ զրույցներին վերաբերվող նրանց ծրագրերը կարող են խափանվել մեկը մյուսի հետեւից: Աստղերը ասում են, որ այսօր չարժե անհանգստանալ. Այդ բնագավառում ձեռքբերումների պահը դեռ չի հասունացել: Խեցգետիններին արժե ուշադրություն դարձնել աշխատանքին, ուսմանը եւ կյանքի այլ բնագավառներին: Կամ էլ ուղղակի հանգստանալ: Երբ գա հարմար ժամանակը, սերը ինքնին կներխւժի նրանց կյանքը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այո, միշտ չէ, որ մենք կարող ենք ստանալ այն, ինչին ձգտում ենք… Սակայն այսօր ամենեւին էլ այդ օրը չէ: Աստղերը ասում են, որ անձնական կյանքում Առյուծները ի վիճակի են անել այն, ինչը որոշել են: Գեթ մեկ քայլ՝ եւ նրանք կհասնեն իրենց նպատակին: Օրը լավ է ե'ւ նոր ծանոթությունների, ե'ւ արդեն գոյություն ունեցող հարաբերությունների զարգացման համար: Իրենց անկեղծ հետաքրքրությունը ցուցաբերելով եւ իրենց դուր եկող անձնավորության ընդառաջ մի փոքր քայլ անելով՝ Առյուծները կարող են փոխադարձ պատասխանի արժանանալ:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելի' Կույսեր: Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ ջանքեր թափել Ձեր անձնական կյանքը զանազանեցնելու համար: Եթե հարաբերությունները տեւական են, նրանց սրությունը թուլանում է որոշ ժամանակ անց, եւ որպեսզի սերը չվերածվի սովորույթի Ձեզ անհրաժեշտ է թարմացնել զգացմունքները: Նոր տպավորությունները, ծանոթությունները, ճանապարհորդությունները կամ ուղղակի ռոմանտիկ զբողանքները լուսնի լույսի տակ կօգնեն Ձեզ եւ Ձեր սիրեցյալներին դուրս պրծնել ճահճուտից՝ Ձեր սրտերում կրքի կրակ վառելով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքներին հնրավորություն կընձեռնվի բացահայտել իրենց սիրեցյալների մեջ տակավին մի նոր հատկություն, որը նրանք նախկինում չէին նկատել: Հնարավոր է, որ այն նոր տաղանդ կամ էլ նրանց բազմակողմանի էության մի նոր կողմ լինի, կամ էլ եւս ինչ-որ բան: Այսօրվա բացահայտումը կարող է շատ դրական հետեւանքներ ունենալ Կշեռքների հարաբերությունների համար՝ նրանց եւ նրանց ընտրյալների առջեւ աճի եւ առաջընթացի նոր հնարավորություններ բացելով:
ԿԱՐԻՃՆԵՐ
Սիրելի' Կարիճներ: Այսօրվա օրը Ձեզ բազում հաճելի անակնկալներ, հետաքրքիր ծանոթություններ եւ ռոմանտիկ հանդիպումներ է խոստանում:ԻՐադարձություններից մի քանիսը, գուցե, Ձեզ միանգամայն անսպասելի կթվան եւ արմատապես կփոփոխեն Ձեր կյանքը: Իրականում, արդեն վաղուց Կարիճների անձնական կյանքում հասունացել է դրական փոփոխույունների պահը: Այսօր բավական է մի փոքր առիթ, որպես նրանք, թարմ զեփյուռի պես, ներխուժեն Ձեր կյանքը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Աղեղնավորները վերջապես իրենց սեփական մաշկի վրա կզգան, թե ինչ է սերը առաջին հայացքից: Իսկ եթե ոչ սեր, ապա նմանատիպ մի մոգություն: Իրավիճակը խոստանում է Աղեղնավորներին, որ նրանք կհանդիպեն մի անձնավորության, որը չափազանց գրավիչ եւ համակրելի է լինելու, ընդ որում այդ ամենը միանգամայն անսպասելի տեղի կունենա: Այսօր Աղեղնավորները ստիպված կլինեն օգտվել իրենց զսպվածությունից եւ ինքնատիրապետման ունակությունից ծանոթությունը հաստատելու, սակայն եւ հետաքրքրությունը ժամանակից շուտ չբաահայտելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հումորի զգացումը հիանալի արժանիք է, սակայն այսօր լավ կլինի, եթե Այծեղջյուրները փորձերի չդիմեն: Նրանց սիրեցյալները կարող են սխալ ընկալել Այծեղջյուրների հումորը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այսօր լավագույն դեպքում այդ իրոնիա է հիշեցնել, իսկ վատագույն դեպքում՝ չար քմծիծաղ: Այծեղջյուրների ընտրյալներին դժվար թե դուր գա նմանատիպ սուր քննադատության առարկայի դերը: Զարմանալի չէ, եթե, ի տարբերություն Այծեղջյուրներին, նրանք ամենեւին էլ ծիծաղելու պատճառներ չունենան:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսները կարող են իրենց շատ բան թույլ տալ. նույնիսկ սիրահետել համակրելի գործընկերներից ինչ-որ մեկին աշխատավայրում: Հնարավոր է՝ այդ ուղղակի բարձրացնի նրանց տրամադրությունը եւ ինքնազգացողությունը, իսկ գուցե, հենց իրենց՝ Ջրհոսների համար անսպասելի կերպով ծառայողական սիրավեպը շարունակություն ունենա: Այնպես որ, համենայն դեպս, աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին իրենց օրացույցում այսօր տեղ հատկացնել ռոմանտիկ ժամադրության համար:
ՁԿՆԵՐ
Սիրելի' Ձկներ: Այսօր անձնական կյանքում տիրող իրավիճակը կարող է Ձեզ ստիպել դեմ առ դեմ բախվել անցյալի հետ: Հնարավոր է՝ Դուք հանդիպեք այնանձնավորությանը, ում հետ Ձեզ նախկինում քնքույշ զգացմունքներ են կապել կամ էլ ուղղակի ստիպված կլինեք հիշել սիրո հարցում Ձեր սխալները, որպեսզի այդ այլեւս չկրկնվի: Աստղերը այսօր խորհուրդ են տալիս Ձկներին հանգիստ վերաբերվել դեպի անցյալ կատարած իրենց ճանապարհորդությանը: Փորձը հարկավոր է նրանից օգտվելու համար, եւ միայն հիմարներն են փորձում ամեն ինչ հնարավորին չափ արագ մոռածության մատնել:

Комментариев нет:

Отправить комментарий