Հոկտեմբերի 21-ին Երևանում սկսել է
երկօրյա կոնֆերանս՝ «Եվրոպայում պայքարը խտրականության, այլատյացության և
անհանդուրժողականության դեմ» թեմայով:
Կոնֆերանսին մասնակցելու համար ՀՀ են ժամանել ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը և ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊԼ ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի կայացման վայրում տեղի է
ունեցել բողոքի ակցիա: Հայաստանի Հելսինքյան ասոցիացիայի ղեկավար Միկա
Դանիելյանը նշել է, որ ակցիայի նպատակն է ցույց տալ Եվրոպայի ղեկավարներին
Հայաստանում նման կոնֆերանսների անցկացման անթույլատրելիությունը ՝
իրավապաշտպանների և քաղաքացիների վրա ճնշման առկայության պայմաններում և
դա որակել է «ցինիզմ»:
Կանֆերանսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ
Նալբանդյանը իր ելույթում հիշեցրել է, որ Հայաստանի համար ԵԽ Նախարարների
կոմիտեում նախագահելու ժամանակաշրջանում առաջնային են այնպիսի բացասական
երևույթների դեմ պայքարը, ինչպիսին են այլատյացությունն ու
խտրականությունը: Եվրոպական կառույցներից մեծ մասի ներկայացուցիչների
մասնակցությունը կոնֆերանսին ևս մեկ անգամ ապացուցում է խնդրի
արդիականությունը, ընդգծել է նախարարը: Գլոբալիզացիայի պայմաններում հարցն
էլ ավելի է կարևորվում, իսկ ատելություն և խտրականություն սերմանելու
ձգտումները լուրջ մատահրավերներ են, և հանդուրժողականություն չի նշանակում
համակերպվել նրա հետ, ինչի հետ չի կարելի համակերպվել, ավելացրել է
Նալբանդյանը:
Ցուցարարները՝ պաստառներով ներխուժել են
դահլիճ և ՀՀ ԱԳՆ և ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի ելույթներից
հետո դահլիճում թողնելով պաստառները հեռացել են:
Նշելի է, որ կոնֆերանսի դռները փակ են լրատվամիջոցների համար:
http://armenian.irib.ir/news/armenia/item/36115-%C2%AB%D5%A5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AD%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6,-%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%AA%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B4%C2%BB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BE%D5%9D-%D5%AF%D5%B8%D5%B6%D6%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4
Комментариев нет:
Отправить комментарий