24.10.2013

Երգչուհին Նառան տատիկ է դարձել


Էստրադային հայտնի երգչուհի Նառան տատիկ է դարձել: NEWS.am STYLE-ի թղթակիցը շնորհավորել է երգչուհուն, ով նաեւ պատմել է իր թոռնիկի մասին:
Նառայի խոսքով, թոռնիկը՝ Միլան, ծնվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին: Նրա քաշը 2.9 կգ է, իսկ հասակը՝ 49 սմ:
«Շատ սիրուն, առողջ աղջիկ է: Անունը Միլա է: Երկուսն էլ՝ մայրիկն էլ, բալիկն էլ, իրենց լավ են զգում»,- նշել է նորաթուխ տատիկը եւ աշխարհի բոլոր բալիկներին առողջություն մաղթել:
Նշենք, որ նորածին Միլան Նառայի առաջին թոռնիկն է, ում նրան պարգեւել են որդին՝ Պետրոսը եւ հարսը՝ Լիլիթը:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն այդ հիանալի իրադարձության կապակցությամբ, իսկ փոքրիկ Միլային եւ նրա ծնողներին մաղթում քաջ առողջություն եւ երջանկություն:

Комментариев нет:

Отправить комментарий