28.10.2013

Ֆինանսական ճգնաժամի պատճառով իսպանացիները լքում են իրենց երկիրը




 Ֆինանսական ճգնաժամի պատճառով իսպանացիները լքում են իրենց երկիրը
«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Իսպանիայի զբաղվածության հարցերով նախարար՝ Ֆաթիմա Բանզն ասել է. «Ֆինանսական ճգնաժամի պատճառով հարյուր հազարավոր իսպանացիներ, աշխատանք որոնելու նպատակով լքում են երկիրը: Ուղեղների արտահոսք է տեղի ունենում»:
Նա հավելել է. «2013 թ.-ին երկու հազար իսպանացի բժիշկներ աշխատանք գտնելու նպատակով արտագաղթել են, իսկ յուրաքանչյուր տաս ճարտարագետից մեկը լքում է Իսպանիան»:
Տնտեսագետ՝ Գայլե Ալարդը մտահոգություն հայտնելով երկրից ուղեղների արտահոսքի կապակցությամբ, աղքատության տարածումը համարել է այդ խնդրի  գլխավոր պատճառը:
Իսպանիայի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ այդ երկրում գործազրկության ցուցանիշը կազմում է 27.2 տոկոս:

Սկզբնաղբյուր` http://armenian.irib.ir/news

Комментариев нет:

Отправить комментарий