29.10.2013

Իմաստուն մտքեր ...

   Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք:
Մենկեն

Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում:

Գրաֆ

Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:

Հենրի Շոու

Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը:

Սենեկա Կրտեսր

Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:

Ուեբստեր

Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց:

Տիլյե

Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց:

Քոլրիջ

Եթե ուզում ես երջանիկ լինես եղիր, բայց մեզանից շատերը ուզում են ուրիշներից ավելի երջանիկ լինել, որը գրեթե անհնարին է, որովհետեվ ուրիշները միշտ էլ մեզ թվում են ավելի երջանիկ քան ինքներս ենք:
Երջանկությունը ոչ թե այն է, երբ միշտ անում ես ինչ ուզում ես, այլ այն է, երբ միշտ ուզում ես այն, ինչ անում ես։

Ժան-Ժակ Ռուսո


Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
Լեոնարդո դա Վինչի


Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
Օքսենշյորնա


Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:
Բեռնարդ Շոու

Комментариев нет:

Отправить комментарий