Ցուցահանդեսում ներկայացված նկարները գեղանկարչի աղջիկը՝ Անուշիկ Աբովյանը, մասամբ անձնական ֆոնդից է վերցրել, մասամբ էլ մասնավոր հավաքածուներից մարդիք տրամադրել էին երկու օր ցուցադրության համար:
«Ես չափազանց ուրախ եմ, որ Վանաձորը արվեստի քաղաք է և շատ արվեստագետներ ունի,այսօր դրա մեծ վկայությունն է մեր մեծ արվեստագետներից մեկի՝ Կառլոս Աբովյանի ցուցահանդեսը».-ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
«Ծեր կնոջ դիմանկար» կոչվող գեղանկար Անուշիկ Աբովյանը նվիրաբերեց Վանաձորի կերպարվեստի թանգարանին:
Կառլոս Աբովյանը ծնվել է 1937թ.-ին Վանաձորում: Ունի շուրջ 700 աշխատանք, որոնց մի մասը է թանգարաններում, մյուս մասն էլ մասնավոր հավաքածուներում: Մահացել է 1992թ.-ին:
Հեղ. Արայիկ Նազարյան
Լուսանկարները՝ հեղինակի
Լուսանկարները՝ հեղինակի
ՄԻԳ ՀՌԸ
Комментариев нет:
Отправить комментарий