Նովոսիբիրսկի գիտնականները մշակել են քաղցկեղի դեմ պատվաստանյութ, որն արդեն փորձարկվել է եւ ցույց է տվել լավ արդյունք:
Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` հղում անելով Նովոսիբիրսկի իմունոլոգիայի կլինիկայի տնօրենին: Ներկայում մասնագետներն այն կիրառում են երրորդ-չորրորդ փուլերում` ավելացնելով հիվանդների կյանքի տևողությունը երկու անգամ:
Գիտնականները պնդում են, որ հաջորդ քայլը պետք է լինի պատվաստանյութի` հիվանդության վաղ փուլերում կիրառելը:
Ըստ գիտնականների, այս պատվաստանյութը ազդում է քաղցկեղի մի քանի տեսակների վրա` կրծքագեղձի, շագանակագեղձի եւ այլ:
Աղբյուր` http://armenian.irib.ir
Комментариев нет:
Отправить комментарий