29.10.2013

Հայաստանը հակազդել է ԼՂ-ի մասին Եվրոխորհրդարանի բանաձևին


Հայաստանը հակազդել է ԼՂ-ի մասին Եվրոխորհրդարանի բանաձևին 

Հայաստանի իշխանությունները հակազդել են Ադրբեջանի գրավված տարածքներից հեռանալու կապակցությամբ Եվրոխորհրդարանի վերջին բանաձևին:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և Ազգային ժողովի փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը հակազդելով Եվրոխորհրդարանի բանաձևին ընդգծել են, թե դա բացասաբար է ազդելու ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացին:
Էդվարդ Շարմազանովը մինչև հրադադարի պայմանագրի ստորագրումը հրապարակված Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին հղում կատարելը անտրամաբանկան է բնութագրել և ընդգծել է, որ այդ բանաձևերը կորցրել են իրենց իրավական այժմեականությունը: Փորձագետները միջազգային փաստաթղթերի ու նորմերի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հակազդեցությունը համարել են մասամբ անընդունելի:
Պիտի ընդգծել է, որ չնայած 1993 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի կնքման, ԼՂ-ի հակամարտությունը դեռ շարունակվում է և Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը գտնվում է Հայաստանի և ԼՂ-ի պաշտպանական բանակի գրավման տակ ու այդ տարածքի վաղեմի թնջուկը շարունակում է անլույծ մնալ: Նման պայմաններում Եվրոխորհրդարանը հոկտեմբերի 23-ին կողմ է քվեարկել Արևելյան հարևանության ծրագրի անդամ երկրնրի հետ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև նավճումների ու ձախողումների մասին բանաձևի բարեփոխմանը: Այդ բանաձևում նաև ընդգծվել է Արևելայն հարևանության ծրագրի անդամ երկրների միջև հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունը:
Եվրոխորհրդարանի բանաձևն ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացին ԵՄ-ի մասնակցության անհրաժեշտությունը և կրկնել է տարածքների բռնագրավման կապակցությամբ իր դիրքորոշումը: Ի դեպ, այդ բանաձևում մասնավոր կերպով նշվել է, որ ԼՂ-ի հակամարտությունը պիտի կարգավորվի հիմք ընդունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք հրապարակվել են հրադադարի պայմանագրի ստորագրումից առաջ կամ հետո:
Նշելի է, որ սա առաջին անգամն է, ինչ Եվրոխորհրդարանը բանաձև ընդունելով Հայաստանին պարտավորեցնում է շտապ կերպով իր զորայիններին հեռացնել Ադրբեջանի գրավված տարածքներից: Այս հիման վրա Եվրոխորհրդարանը Հայաստանին կոչ է արել համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերադառնալ նախկին սահմաններին: Հիշեցնենք, որ Եվրոխոհրդարանը ավելի վաղ բանաձև ընդունելով հայտարարել էր, որ Հայաստանը պիտի դադարեցի ԼՂ զորուժի գործուղումը և պայմաններ պիտի ստեղծի տարհանվածների իրենց երկիր վերադառնալու համար:  Այդ բանաձևերն այն պայմաններում են հրապարակվում, երբ Հայաստանն ապացուցել է, թե նման բանաձևեր նշանակություն չունեն իր համար: Այդուհանդերձ չի կարելի կասկածել, որ Եվրոխորհրդարանի հոկտեմբերի 23-ի բանաձևը կարող է բարելավել Եվրոպա-Ադրբեջան հարաբերությունները, որոնք առավել մթագնել էին այդ երկրի նախագահական ընտրություններից և ընտրախախտումների մասին եվրոպացի դիտորդների հայտարարություններից հետո: Փորձագետները հավատացած են, որ ներկա պայմաներում նման աննախընթաց բանաձևի հրապարակումը սոսկ միտում է սիրաշահել Էլհամ Ալիևի կառավարությանը և այլ նպատակ չի կարող հետապնդել: ԱՄՆ-ն և ԵԱՀԿ դիտորդները դեռ չեն հաստատել Ադրբեջանի վեցերորդ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված արդյունքները: Ի դեպ, արևմտյան պետություններն ու եվրոպական կառույցներ ձգտում են ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Վերջին երկու տասնամյակների փորձը ցույց է տվել, որ ԼՂ-ի հակամարտության հարցում արևմտյան պետությունները առավելապես պաշտպանել են Հայաստանի և ԼՂ-ի հայության դիրքերը: Այդուհանդերձ Ադրբեջանի նավթի ու բնական գազի պաշարները արգելք են հանդիսացել, որպեսզի արևմուտքը սուր ու ծայրահեղական դիրքորոշում ընդունի Հարավային Կովկասի այս մուսուլման երկրի դեմ:

Комментариев нет:

Отправить комментарий