26.10.2013

Տաջիկստանում ուսանողներն այլևս իրավունք չունեն ավտոմեքենա վարել

Տաջիկստանում հաստատվել է մի օրենք, համաձայն որի , ուսանողները իրավունք չունեն օգտագործել բջջային հեռախոսներ և վարել ավտոմեքնեա: 2009թ., Տաջիկստանի խորհրդարանը վավերացրեց մի օրենք, որի համաձայն, երկրի ուսանողները ավտոմեքենա վարելու և բջջային հեռախոսից օգտվելու իրավունք չունեին: Օրենքը մինչ այժմ լրջորեն չէր կիրառվում , սակայն կառավարությունը որոշել է այսուհետ ավելի լուրջ վերաբերվել դրա կիրառմանը:  
Օրենքի նախագիծը ներկայացվել էր երկրի նախագահ` Էմոմալի Ռահմանովի կողմից, ում համոզմամբ, ավտոմեքենան և բջջային հեռախոսը պատճառ են դառնում, որ ուսանողները չկենտրոնանան  իրենց կրթության վրա , ուստի դրանց օգտագործումը ուսանողների կողմից, պետք է արգելել:

Комментариев нет:

Отправить комментарий