19.10.2013

Մանրամասներ՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպից

Մանրամասներ՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպից
     Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Նոր Նորքի բաժին են հրավիրել Երևանի գիշերային ակումբներից մեկի պարուհիներ` 1992թ. ծնված Սուսաննա Հ-ին, 1993թ. ծնված Անժելա Ժ-ին, 1993թ. ծնված Իրինա Կ-ին և 1987թ. ծնված Օլգա Ֆ-ին:
     Պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, գիշերային ակումբում, 1975թ. ծնված Արմեն Հ-ն և նրա ընկերը վիճաբանել են Օլգա Ֆ-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ, այնուհետև նույն օրը, ժամը 04.30-ին, վերջիններս վիճաբանել են Իրինա Կ-ի և Անժելա Ժ-ի հետ, որի ժամանակ Արմեն Հ.-ն ապտակել է Անժելա Ժ-ին, իսկ նրա ընկերը` բռունցքով հարվածել է Իրինա Կ-ի գլխին և մարմնի տարբեր մասերին ու նրանց պատճառել մարմնական վնասվածքներ:
     Հոկտեմբերի 17-ին, ժամը11.30-ին, Անժելա Ժ.-ից, Իրինա Կ-ից և Օլգա Ֆ-ից ընդունվել են հաղորդումներ։
     Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
     Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ-ի ընկերոջ անձը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
     Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով։
     Կատարվում է նախաքննություն:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий