![]()
Համացանցը էականորեն հեշտացրել է մարդկային կյանքը` տեղեկատվություն, ժամանց, անսահմանափակ շփման հնարավորություն։ Ու այս հատկանիշների շնորհիվ էլ այն կախվածության մեջ է պահում մարդկանց, դառնում հոգեբանական բազմաթիվ խնդիրների պատճառ։ Հատկանշական է, որ գիտնականները չեն կարողանում կողմնորոշվել` այդ կախվծությունը թմրանյութային կախվածությանն է համարժեք է, թե` հոգեկան շեղումներին։ Համացանցային խաղերը մարդկանց հասցնում են անգիտակից վիճակի, դառնում դեպրեսիաների ու, անգամ, ինքնասպանությունների պատճառ։ Իր դրական կողմերով հանդերձ` վատ ազդեցություն ունի նաև «Գուգլ» որոնողական կայքը. նկատելով, որ մկնիկի մի հարվածով կարելի է իմանալ անհրաժեշտ ամեն ինչ, շատերը որոշել են, որ գիտելիք անհրաժեշտ չէ։
Զանգվածային է դառնում նաև նամոֆոբիան` վախ բջջային հեռախոս ու համացանց չունենալուց։ Իսկ մտացածին զանգ համախտանիշի ժամանակ մարդկանց թվում է, թե իրենց անդադար զանգում են։ Կիբերտեխնոլոգիաները ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիոլոգիական բազմաթիվ խախտումներ են առաջացնում` տեսողության վատթարացում, կեցվածքի խախտում և այլ անդառնալի շեղումներ։ |
Աղբյուրը` utro.ru

Комментариев нет:
Отправить комментарий