22.10.2013

Փաստեր տղամարդկանց հոգեբանությունից

Operativ.am-ը գրում է. Բոլորին հայտնի է երբ ուժեղ և թույլ սեռերի ներկայացուցիչներն ասում են միևնույն բանը, նրանցից յուրաքանչյուրը դրա մեջ տարբեր իմաստ է տեսնում: Այնպես է ստացվել, որ մարդու համար ուսումնասիրության ամենահետաքրքիր օբյեկտը մնում է մարդը: Եվ, իհարկե, կանանց դեպքում տղամարդիկ, տղամարդկանց դեպքում կանայք:
Հետաքրքիր փաստեր տղամարդկանց հոգեբանությունից
Օրինակ՝ եթե երիտասարդն ասում է, որ կզանգահարի և չի զանգահարում, դա չի նշանակում, որ նա պարզապես մոռացել է զանգահարել կամ կորցրել է Ձեր հեռախոսահամարը: Հենց սկզբից ընդունեք, որ դա նշանակում է՝ նա չի ցանկանում զանգահարել Ձեզ:
Տղաները շատ ավելի ինքնավստահ են կամ փորձում են լինել այդպիսին: Եվ դա նրանից է, որ նրանք ուզում են այդ վստահությունը իրենց հանդեպ տեսնել դիմացինի աչքերում:
Բոլոր տղամարդիկ տանել չեն կարողանում «Մենք պետք է խոսենք» արտահայտությունը: Այս մի քանի բառը նրանց համար սառը ցնցուղ է: Եվ եթե անգամ այդ բառերը որևէ չարագուշակ մտադրություն չեն արտահայտում, միևնույն է, նրանց համար դա շոկ է, ասեղի ծակոց:
Ուժեղ սեռի ներկայացուցիչների մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կանանցը: Տղամարդկանց համար դա իսկական առավելություն է, դրական հատկանիշ, որով նրանք միայն հպարտանում են: Տղամարդիկ իրենց մարմնի բարձր ջերմաստիճանի հետ նույնացնում են նաև իրենց ցանկալի լինելը:
Տղամարդիկ կարող են հաճույք ստանալ երեկոյից, անգամ եթե նրանց վերնաշապիկը երեկոյի ամենաթեժ պահին պատռվել է կամ կեղտոտվել: Կանայք նույնը չեն կարող: Տղամարդկանց մեծամասնության համար շատ ավելի կարևոր է ժամանցը, քան նյութականը:

Ամբողջ հոդվածը կարդացեք այստեղ` http://operativ.am/?p=40277/%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%8

Комментариев нет:

Отправить комментарий