21.10.2013

Տղամարդիկ բաժանվում են սիրելիներից իրենց ընկերների ազդեցության տակ ընկնելու հետևանքով



Համաձայն բրիտանական հետազոտության՝ տղամարդիկ կարող են սիրելիներից բաժանվելու մասին որոշում կայացնել իրենց տղա ընկերների ազդեցության հետևանքով, գրում է The Daily Mail-ը:

Մինչդեռ կանայք իրենք են որոշում՝ երբ վերջ տալ իրենց ամուսնությանը:

Համաձայն ուսումնասիրության, երբ տղամարդու ընկերներից մեկն ամուսնալուծվում է, այդ իրադարձությունն ազդեցություն է թողնում բոլոր տղա ընկերների ամուսնական կյանքի վրա:

Այս տեսակետն առաջադրվել է The Co-operative Legal Services ընկերության կողմից, որն ուսումնասիրություն է անցկացրել և նախկին զույգերին հարցրել է, թե ինչու են նրանք բաժանվել: Յուրաքանչյուր չորս տղամարդկանցից մեկը (23 տոկոսը) խոստովանել է, որ իրենց վրա ազդեցություն են թողել իրենց ընկերները, ովքեր արդեն բաժանվել են, կանանց մոտ այդ պատասխանը տվողների թիվը կազմել է 15 տոկոս:

Комментариев нет:

Отправить комментарий