30.10.2013

Ճապոնական հանրախանութում ռոբոտ վաճառողուհի է աշխատում

Ճապոնական հանրախանութում ռոբոտ վաճառողուհի է աշխատում  Tert.am-ը գրում է. Ճապոնիայի խոշոր հանրախանութներից մեկում այսօրվանից աշխատում է անդրոիդ-վաճառողուհի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Մինամի անունով «վաճառողուհին» աշխատում է Օսակա քաղաքի «Տակասիմայա» հանրախանութի կանանց տրիկոտաժի բաժնում: Նա ապշելու աստիճան նման է մարդու, կարողանում է սահուն խոսել, ճկուն ժեստեր կատարել, ունի դիմախաղ:
Նա նման է սովորական ճապոնուհու` 25-26 տարեկան, 160 սմ հասակով, ունի այդ շրջանում տարածված անուն, ժպտում է, ներկայացնում արտադրանքը:
Վաճառողուհուն ստեղծել են Օսակայի համալսարանի գիտնականները: Նպատակը ոչ այնքան առավել կատարելագործված անդրոիդ ստեղծելն է եղել, որքան իրենց շրջապատում ռոբոտի հետ գործ ունեցող մարդկանց ռեակցիան ստուգելը:

Աղբյուր`   http://armenian.irib.ir

Комментариев нет:

Отправить комментарий