22.10.2013

Աբիևի «հրաժեշտը»


Այսօր Ադրբեջանում հրապարակվեց կառավարության նոր կազմը, որում տեղ էին գտել երկու փոփոխություն: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ալեքբերովը պաշտոնանկ էին արվել:
Սակայն մինչ պաշտոնանկ լինելը հայատյաց այդ լեզգին փորձել է իր դիրքը կառավարությունում պահել հայկական սահմանի ուղղությամբ կրակահերթ բացելով:
Գաղտնիք չէ,որ Ադրբեջանում պետական քաղաքականությունը իրենց` դեռևս չկազմավորված  ժողովրդի  նկատմամբ կառուցում են հայատյացության  սկզբունքի վրա: Սակայն այդ ամենն այնքան է արմատավորվել նրանց մեջ, որ նույնիսկ ներիշխանական շրջանակում Ալիևի աչքում մեծ հեղինակությւոն են վայելում նրանք, ովքեր ավելի հայատյաց են:
Աբիևը, տեղեկացված լինելով իր պաշտոնանկության մասին,փորձեց վերջին անգամ քծնել նախագահին' հույս ունենալով Ալիևին մտքափոխ անել:
Արդյունքում' կրակահերթ բացվեց Բերդ-Իջևան ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:
Սակայն Աբիևին չփրկեց նաև այս միջադեպը: Վերջինս պաշտոնանկ արվեց: Նոր նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը:
Համոզված ենք , որ թշնամին չի մարսի հայի թափված ոչ մի կաթիլ արյունը,սակայն հարկ է, որպեսզի Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարին հենց սկզբից իր տեղը ցույց տալ, որպեսզի վերջինս խուսափի հայերի հաշվին սեփական կառավարական համակարգում ինքնահաստատվելուց: Նախարարի հետագա արկածախնդրություններից խուսափելու համար անհրաժեշտ է հենց սկզբից նրա մեջ անիքնավստահություն առաջացնել և արմատախիլ անել «քարավան կտրելու» ջիղը:
Աննա Բարսեղյան

Комментариев нет:

Отправить комментарий