ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ տեղական ժամանակով 22.57-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130: Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 19.05-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Գյումրի քաղաքից 20կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արթիկ և Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий