24.10.2013

Թշնամու գնդակից զոհ գնացած զինծառայողը ՎՊՄԻ-ի ուսանող էր.նոր մանրամասներ Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-1/74-tshnamu-gndakin-zoh-e-gnacel-zincarayox-vpmi-usanox-garik-poxosyany.html © lorinews.am

Թշնամու գնդակից  զոհ գնացած զինծառայողը ՎՊՄԻ-ի ուսանող էր.նոր մանրամասներ     Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին հակառակորդի կողմից կրակ է բացվել ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա, որից մի քանի զինծառայողներ հրազենային տարբեր վնասվածքներ են ստացել: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա Ադրբեջանի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը (ծնված 1994 թ.): Գարիկը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող էր. ՎՊՄԻ ընդունվել էր 2010 թ.: Երկու տարի §Ֆիզիկական կուլտուրա և սպորտ¦ բաժնում սովորելուց հետո 2012 թ. մեկնել էր զինվորական ծառայության: Հայրենիքին պարտքը տալուց հետո նա շարունակելու էր ուսումը: Բոլոր ուսանողական ընկերները, ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական կազմը սիրով են հիշում Գարիկին. նա ընկերասեր էր, բարի, պատրաստակամ: §Գարիկը ոչ միայն լավ էր սովորում, այլև զբաղվում էր սպորտով, բնավորությամբ հանգիստ ու խաղաղ էր¦. ահա այսպես են նկարագրում իրենց զոհված ընկերոջը ուսանողները, որոնք անփարատելի վիշտ են ապրում: Գարիկի հետ մեծ հույսեր էին կապում նաև մարզիչները, մասնավորապես՝ բռնցքամարտի մասնագետները: Գարիկը գերազանց բռնցքամարտիկ էր, նրա հաջողությունները ակնառու էին և գովելի: Մասնակցել է 2009 թ. ՀՀ պատանիների առաջնությանը և հաղթող ճանաչվել: Եվրոպայի առաջնության մասնակից է, մի շարք մրցաշարերի դափնեկիր: ՎՊՄԻ ողջ ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը խորին ցավակցությունն են հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հայրենիքի զինվորի՝ սիրելի Գարիկի զոհվելու կապակցությամբ: Նրա անունը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:  
Նարինե Ներսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий